Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 17-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Նախարարը, շնորհավորելով Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում և ընդգծել, որ Ծառայությունից մեծ են սպասելիքները:
Սերգեյ Մեղրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարին իրեն վերապահված վստահության համար՝ նշել է, որ պատրաստ է թիմային առողջ աշխատանքով նպաստել Ծառայության բարեփոխումների անցնցում գործընթացի իրականացմանը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Սերգեյ Մեղրյանը Գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 354-Ա որոշմամբ: