Loading...
Գնումներ

Անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

29.10.2021
Անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթ

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու իրավունք:

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով տրված՝ անշարժ գույքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի

 «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնելը Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության`  Քաղաքացիական սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 29.11.2021թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 03.12.2021թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: