Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով տրված՝ անշարժ գույքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնելը Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Քաղաքացիական սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 23.05․2022թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 26.05.2022թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: