Loading...
Պաշտոնական

Ամփոփվել են հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները

17.06.2020
Ամփոփվել են հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները

Ս․թ․ հուլիսի 13-14-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթը:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր, որին մասնակցել է Ծառայության Երևան քաղաքի և մարզային տարբեր բաժիններում փորձաշրջան անցած 26 մասնակից։

Թեստավորման փուլը հաղթահարած 20 մասնակից անցել է հարցազրույցի փուլ։

Գրավոր և բանավոր փուլերի ընդհանուր արդյունքներով՝ հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը հաղթահարել է թվով 12 մասնակից: