Loading...
Պաշտոնական

Ամփոփվել է ՀԿԱԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ընթացիկ տարվա գործունեությունը

20.12.2024
Ամփոփվել է ՀԿԱԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ընթացիկ տարվա գործունեությունը

Գլխավոր հարկադիր կատարողի պարտականությունները կատարող Վահե Մովսիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն։ Ներկայացվել են Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների 2024 թվականին իրականացված աշխատանքները։ Քննարկվել է  նաև 2025 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը։

ՀԿԱԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների հաշվետու տարվա գործունեության արդյունքները, իրականացված միջոցառումները։ Արձանագրվել է, որ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների տարեկան պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են, իսկ որոշ ծրագրեր էլ կշարունակվեն 2025 թվականին։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի, տեսչական ստուգումների արդյունքների վերլուծության և կարիքների գնահատման համադրմամբ՝ քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանն ու Ծառայության  գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։