Ամփոփվել է առաջատար խմբի հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների հերթական փուլը: Շարունական դասընթացների նպատակն է բարելավել հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բարեվարքության պահանջները։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի ներկայացուցիչները դասընթացի ավարտին թեստավորման միջոցով հանձնել են ստուգարք։
Հնգօրյա դասընթացներն անցկացվել են Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում։