ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն։ Ամփոփվել է Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների կողմից 2021 թվականին կատարված աշխատանքը, քննարկվել 2022 թվականի միջոցառումների համալիր ծրագրերը։
Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքի ու իրականացված միջոցառումների մասին։
Խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերի քննարկման և կարիքների գնահատման արդյունքում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա տարում նախատեսված միջոցառումների հետևողական իրականացման և Ծառայության բնականոն գործունեության ու արդյունավետ աշխատանքի ապահովման ուղղությամբ։