Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» առանձին ներդրված մոդուլների ներդաշնակ և արդյունավետ համակցման և կարգաբերման աշխատանքների ծրագիրն իրականացնելու համար փորձագետ։
- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
- Ծառայությունում ներդրված՝ «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» մոդուլների համակցման համար:
- Նախատեսվող փոփոխությունների նպատակն է թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների կազմակերպման արդյունավետության բարձրացումը, ինչն իր հերթին կնպաստի Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ վերափոխելով քաղաքացիների վերաբերմունքն առհասարակ պետական մարմինների նկատմամբ։
- Այս նպատակի իրականացման հիմնական խոչընդոտներից են ֆինանսական միջոցների պակասն ու Ծառայության համակարգում ներգրավված «քաղաքացիական ծառայողների» (հասկացությունն օգտագործվում է վերապահումով, նկատի ունենալով, որ դեռևս ամբողջությամբ անցում չի կատարավել քաղաքացիական ծառայությանը) նեղ ոլորտային գիտելիքները։ Այդ պատճառով առաջարկվում է Ծառայության աշխատանքներում ներգրավել համապատասխան փորձ ունեցող տեղեկատվական ոլորտի մասնագետի, ով կկարողանա նախատեսվող միջոցառումների համատեքստում կարճ ժամկետում ապահովել որակական շոշափելի փոփոխություններ։
- Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 4 ամիս ժամկետով:
- Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը Ծառայությանը տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.
Հայեցակարգի մշակում
- Աջակցում հեռանկարային ռազմավարության մշակմանը և հետագայում դրա վերածումը կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարությունների՝ յուրաքանչյուրն առանձին գործառութային նշանակությամբ։
- Ծրագրային փաթեթների թարմացումներ և նոր ֆունկցիաների ավելացում
- Կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության մատուցման` պայմանագրի պահանջների պահպանման համար
- Կատարողը պատասխանատվություն է կրում փորձագետի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար
- Պարտավորվում է իրականացնել Ծառայությունում ներդրված՝ «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» մոդուլների ծրագրերի փոփոխություններ, ինչը կապահովի աշխատակիցների աշխատանքի արդյունավետություն և ժամանակի խնայողություն։
Նախագծերի մշակում և իրականացում
- Աջակցում Ծառայության ստորաբաժանումներ ծրագրային ապահովման, դադարեցման և նոր ձևավորվող ստրաբաժանումների կազմավորման գործընթացին, դրա իրականացման համար օրենսդրությանը համահունչ անհրաժեշտ ուղղությունների պլանավորման, այդ նպատակով ներդրված ծրագրային փաթեթների և ամբողջ գործընթացում անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացում,
- Ծառայությունում հայտնաբերված ծրագրային խնդիրների արդյունավետ և արագ լուծումների վերաբերյալ առաջարկների ստացում։
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
- Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- ՀՀ քաղաքացիություն,
- առնվազն հինգ տարվա ծրագրավորման փորձ,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
- բանակցություններ վարելու կարողություն,
- կառավարչական հմտություններ,
- կոնֆլիկտների կառավարում,
- փոփոխությունների կառավարում,
- ժամանակի կառավարում։
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 27-ը մայիսի 2021թ.
- Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112) էլ.փոստ [email protected] :
- Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
- Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
- Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ [email protected] :
- Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայք էջում (https://cesa.am/)
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հարկադիր կատարումն ապահովող անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00112):