Loading...

Ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի օպերատորի թափուր պաշտոնի համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի օպերատորի (ծածկագիր՝ 12-1-293-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի։ Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13։00, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա)։

Հարցազրույցին հրավիրվող անձն հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը։

  1. Անձնագիր (ՀԾ համարանիշ) կամ նույնականացման քարտ
  2. Դիպլոմ
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  4. Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք
  5. Ինքնակենսագրական /cv/

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 139776  (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, աշխատասեր, հավասարակշռված և բարեկիրթ։

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ https://cesa.am/ պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր։

Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, ք․ Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա:

Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումները վարկանիշային ցուցակում ընդգրկված թեկնածուները կստանան քաղաքացիական ծառայության միասնական տեղեկատվական հարթակի միջոցով: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է հայտարարությանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը։ Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն անձնակազմի կառավարման բաժին 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00507, 00116, 00112, 00115/ հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։