Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Տեսչական և վերլուծական բաժնի 2 առաջատար խորհրդատուի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-28.4-Ա/ԱԽ-7; 12-1ԴՀԾ-28.4-Ա/ԱԽ-8) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոններին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի առաջատար խորհրդատուի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի
մայիսի 12-ից 18-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 1030, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160534
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=161514
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150059
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160541
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159328
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.6, 255, 283.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=162142
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152573
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159050
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152138
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159065
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153245
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00113/ ):