Loading...

Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Տեսչական և վերլուծական բաժնի առաջատար խորհրդատուի թափուր պաշտոնի համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Տեսչական և վերլուծական բաժնի 1 առաջատար խորհրդատուի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-28.5-Ա/ԱԽ-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (դիմումի ձև),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  3. երկու լուսանկար՝ 3×4 չափի,
  4. ինքնակենսագրություն,
  5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
  6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
    9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
  8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
  9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:

 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 2-ից 8-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00 – 13։00 և 14։00 – 17։00:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 10։30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 189․696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7

https://www.arlis.am/hy/acts/75780/latest

2.ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83

https://www.arlis.am/hy/acts/209969/latest

3.ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279

https://www.arlis.am/hy/acts/217038/latest

4.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 18, 19,  հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս

https://www.arlis.am/hy/acts/217037/latest

5.«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․

https://www.arlis.am/hy/acts/207710/latest

6.ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 247, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 446, 490, 507, 509, 510.

https://www.arlis.am/hy/acts/215474/latest

7.Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 255, 283.

https://www.arlis.am/hy/acts/215690/latest

8.ՀՀ ընտանեկան օրենսգիրք, 69, 99, 100, 101

https://www.arlis.am/hy/acts/217039/latest

9.«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենք.

https://www.arlis.am/hy/acts/208581/latest

10.«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/199391/latest

11.«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.

https://www.arlis.am/hy/acts/163058/latest

12.«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.

https://www.arlis.am/hy/acts/194274/latest

13.«Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ

https://www.arlis.am/hy/acts/209933/latest

14.«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 20, 21.

https://www.arlis.am/hy/acts/204205/latest

15.«Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33

https://www.arlis.am/hy/acts/208569/latest

16.«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146-Ն որոշում.

https://www.arlis.am/hy/acts/145346/latest

 

  1. ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245-Ն որոշում.

https://www.arlis.am/hy/acts/81523/latest

 

18.ՀՀ կառավարության 13.07.2017թ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշում.

https://www.arlis.am/hy/acts/114886/latest

 

  1. Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման.

    https://cesa.am/shared-files/1161/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%80%D4%B1%D5%90%D4%BF%D4%B1%D4%B4%D4%BB%D5%90_2023_%D5%A1%D5%BC_31%E2%80%A403%E2%80%A42023_1.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00115, 00505, 00113):