Loading...

Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Տարածքային մարմինների բաժանմունքի պետի թափուր պաշտոնների համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ Արագածոտնի մարզային բաժնի Թալինի տարածաշրջանի բաժանմունքի պետի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.7-Գ/Բ-ք/Պ-1) և Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.12-Գ/Բ-ք/Պ-1)  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների բաժանմունքի պետի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

                                                                                                            

  1. դիմում (դիմումի ձև),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  3. երկու լուսանկար՝ 3×4 չափի,
  4. ինքնակենսագրություն,
  5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
  6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
    9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
  8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
  9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:

 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի
մարտի 30-ից ապրիլի 6-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00 – 13:00  և 14:00 – 17:00:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1, 2, 6, 7.

https://www.arlis.am/hy/acts/143723

  1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 15, հոդված 3, 10, 14, 15, 16, 83, 128, 130, 132, 153, 154, 156.

https://www.arlis.am/hy/acts/220991/latest 

  1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 22, 23, 24, 25, հոդված 20, 24, 26, 27, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 102, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 141, 146, 153, 157, 163, 198, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279, 426, 431, 434, 435.

https://www.arlis.am/hy/acts/220981/latest

  1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 64, 65, 69, 155, 188, 195, 196, 360, 362, 363, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 388, 389, 391, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.

https://www.arlis.am/hy/acts/221771/latest

  1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․

https://www.arlis.am/hy/acts/218832/latest

6․ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 445, 446, 490, 507, 509, 510.

https://www.arlis.am/hy/acts/221619/latest

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206․5, 244․21, 255, 283.

https://www.arlis.am/hy/acts/220995/latest

 

  1. ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.

https://www.arlis.am/hy/acts/218943/latest

  1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ․

https://www.arlis.am/hy/acts/210008

  1. «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենք․

https://www.arlis.am/hy/acts/218956/latest

  1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք․

https://www.arlis.am/hy/acts/218830/latest

  1. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ.

https://www.arlis.am/hy/acts/163058

  1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, այդ թվում գլուխ 13` https://www.arlis.am/hy/acts/194274 (մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ)․

https://www.arlis.am/hy/acts/220987/latest

 14․ Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ, հոդված 47, 90, 99, 97, 100.

https://www.arlis.am/hy/acts/218978/latest 

  1. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենք, գլուխ 8, 8․1․․

https://www.arlis.am/hy/acts/178466/latest

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.

https://www.arlis.am/hy/acts/204205/latest

17․ Հանրային ծառայության մասին օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33, 34, 47.

https://www.arlis.am/hy/acts/218696/latest

18․ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված
15-րդ, 13-րդ մաս:

https://www.arlis.am/hy/acts/219259/latest 

19․ ՀՀ կառավարության 07․08․2000թ․ «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին»  թիվ 436 որոշում.

https://www.arlis.am/hy/acts/218152/latest

  1. «ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և
    ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146-Ն որոշում.

https://www.arlis.am/hy/acts/218053/latest

21․ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.

https://www.arlis.am/hy/acts/22878 

 22․     ՀՀ կառավարության 27․11․2025թ․ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման, գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող և կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները, ինչպես նաև օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգերը սահմանելու մասին»  թիվ 1710 որոշում.

https://www.arlis.am/hy/acts/217352/latest

23․ ՀՀ կառավարության 27․11․2025թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» թիվ 1709-Ն որոշում․

https://www.arlis.am/hy/acts/217256/latest

24․ ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և պետական եկամուտների կոմիտեի նախագահի 10.09.2018թ․ «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրաման․

https://www.arlis.am/hy/acts/126221/latest

25․ Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու և արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 795-Ն հրաման․

https://www.arlis.am/hy/acts/217545/latest

  1. Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը հաստատելու մասին» N 789-Ն հրաման․

https://www.arlis.am/hy/acts/217522/latest

27․ Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Պարտապանի այլ կոնտրագենտներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դարամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 792-Ն հրաման․

https://www.arlis.am/hy/acts/218904/latest

28․ Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանելու մասին» N 791-Ն հրաման․

https://www.arlis.am/hy/acts/217521/latest

29․ Արդարադատության նախարարի 2025թ․ սեպտեմբերի 23-ի «Կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 619-Ն հրաման․

https://www.arlis.am/hy/acts/212832/latest

30․ Արդարադատության նախարարի 2018թ.  հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին»  N 346-Լ հրաման (փոփոխված 2024թ․ հունվարի 5-ի N 8-Լ հրամանով)․

https://cesa.am/shared-files/1161/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%80%D4%B1%D5%90%D4%BF%D4%B1%D4%B4%D4%BB%D5%90_202_%D5%A1%D5%BC_31%E2%80%A403%E2%80%A42023_1.pdf

31․ Կենտրոնական բանկի խորհուրդի 2025թ․ դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 104-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 220-Ն որոշում։

https://www.arlis.am/hy/acts/219322/latest

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00115, 00505, 00113):