Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Անձնակազմի կառավարման բաժնի առաջատար խորհրդատուի, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար խորհրդատուի, Տնտեսական բաժնի առաջատար խորհրդատուի, Քաղաքացիների սպասարկման բաժնի առաջատար խորհրդատուի և Ֆինանսական բաժնի հաշվապահի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատուների և հաշվապահի պաշտոնների հակիրճ նկարագրերի, պաշտոնի անձնագրերով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոններին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրերի էլեկտրոնային օրինակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնների հակիրճ նկարագրերը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատուների և հաշվապահի պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
նոյեմբերի 5-ից 12-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1, հոդված 28, 29, 60, 61, 62, 63.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 72, 146, 153, 157, 163.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 188, 195.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, գլուխ 1, 2, 6, 8, 9, հոդված 17, 28, 28․1, 30, 31, 31,1, 31․2, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 46, 47, 51, 53, 53․1․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33։
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման.
Հղումը՝ https://cuttly/HbKa7yt
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00113/ ):