Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-28.6-Ա/Հ/կ-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի
փետրվարի 5-ից 11-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00 – 13։00 և 14։00 – 17։00:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մարտի 10-ին՝ ժամը 10։30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 163,072 (հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տրվում է պարգևավճար և կոչմանը համապատասխան հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարողներին տրվում է հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
https://www.arlis.am/hy/acts/75780/latest
https://www.arlis.am/hy/acts/219007/latest
https://www.arlis.am/hy/acts/218719/latest
https://www.arlis.am/hy/acts/218832/latest
https://www.arlis.am/hy/acts/219016/latest
6․ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 445, 446, 490, 507, 509, 510.
https://www.arlis.am/hy/acts/218854/latest
https://www.arlis.am/hy/acts/219008/latest
https://www.arlis.am/hy/acts/218943/latest
https://www.arlis.am/hy/acts/210008
https://www.arlis.am/hy/acts/218956/latest
https://www.arlis.am/hy/acts/218830/latest
https://www.arlis.am/hy/acts/163058
https://www.arlis.am/hy/acts/218947/latest
https://www.arlis.am/hy/acts/218978/latest
15․ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենք, գլուխ 8, 8․1․․
https://www.arlis.am/hy/acts/178466/latest
https://www.arlis.am/hy/acts/204205/latest
https://www.arlis.am/hy/acts/218696/latest
18․ «ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146-Ն որոշում.
https://www.arlis.am/hy/acts/218053/latest
19․ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.
https://www.arlis.am/hy/acts/22878
20․ ՀՀ կառավարության 27․11․2025թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» թիվ 1709-Ն որոշում․
https://www.arlis.am/hy/acts/217256/latest
21․ Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը հաստատելու մասին» N 789-Ն հրաման․
https://www.arlis.am/hy/acts/217522/latest
22․ Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու և արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 795-Ն հրաման․
https://www.arlis.am/hy/acts/217545/latest
23․ Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման (փոփոխված 2024թ․ հունվարի 5-ի N 8-Լ հրամանով)․
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00115, 00505, 00113):