Loading...

Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ հարկադիր կատարողի թափուր պաշտոնների համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է  արտաքին մրցույթ՝  Ծառայության Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնում 3 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.6-Ա/Հ/կ-2, 12-1ԴՀԾ-30.6-Ա/Հ/կ-9, 12-1ԴՀԾ-30.6-Ա/Հ/կ-10), Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնում հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.9-Ա/Հ/կ-3), Շիրակի մարզային բաժնում հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.12-Ա/Հ/կ-7), Սյունիքի մարզային բաժնում 2 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-1, 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-7) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝   Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող
ՀՀ քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում(դիմումի ձև),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  3. երկու լուսանկար՝ 3×4 չափի,
  4. ինքնակենսագրություն,
  5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
  6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
    9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
  8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
  9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
նոյեմբերի 16-ից 22-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝  ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 129634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տրվում է պարգևավճար և կոչմանը համապատասխան հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարողներին տրվում է  հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հանդիսանում են սոցիալական փաթեթի  շահառուներ:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134784

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000

ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.6, 255, 283.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847

ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535

«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 20, 21.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524։

«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523

ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին»  N 808-Ն որոշում.

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886

Արդարադատության նախարարի 2018թ.  հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու

Հղումը՝ https://cutt.ly/HbKa7yt

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝  ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/):