Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-28.3-Ա/Հ/կ-2), Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի 2 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.2-Ա/Հ/կ-4, 12-1ԴՀԾ-30.2-Ա/Հ/կ-6), Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 3 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.3-Ա/Հ/կ-9, 12-1ԴՀԾ-30.3-Ա/Հ/կ-10, 12-1ԴՀԾ-30.3-Ա/Հ/կ-11), Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.9-Ա/Հ/կ-8), Լոռու մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.10-Ա/Հ/կ-7) և Սյունիքի մարզային բաժնի 2 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-3, 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-7) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոններին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի
հունիսի 9-ից 15-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000 – 1200 և 1400 – 1800:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 1030, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 129 634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տրվում է պարգևավճար և կոչմանը համապատասխան հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարողներին տրվում է հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառուներ::
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=161514
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160541
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=150059
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159328
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 2065, 2069, 255, 283. Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=162986
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152573
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159050
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=163058
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159065
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153245
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 20, 21.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման.
Հղումը՝ https://cutt.ly/HbKa7yt
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00113, 00505, 00112):