Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է մրցույթ Տեսչական և վերլուծական բաժնի օպերատորի (ծածկագիր՝ 12-1-28.5-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի։ Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 10։40, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա)։
Հարցազրույցին հրավիրվող անձն հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը։
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, աշխատասեր, հավասարակշռված և բարեկիրթ։
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ https://cesa.am/ պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր։
Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, ք․ Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա:
Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումները վարկանիշային ցուցակում ընդգրկված թեկնածուները կստանան քաղաքացիական ծառայության միասնական տեղեկատվական հարթակի միջոցով: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է հայտարարությանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը։ Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն անձնակազմի կառավարման բաժին 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00507, 00116, 00112, 00115/ հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։