Loading...

Հայտարարություն թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2020 թվականի մարտի 4-ին տրված հայտարարության համաձայն՝  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել էր մրցույթ, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 14-ին ժամը, 10:00-ին:

Հաշվի առնելով, որ Ծառայությունն անցել է  աշխատանքի արտակարգ ռեժիմի, ինչը անհնար է դարձնում  հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվելու համար դիմած թեկնածուի ուսումնական դասընթացի պատշաճ կազմակերպման գործընթացը, թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չեղարկվում է:

Նոր մրցույթի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն լրացուցիչ: