Loading...

Հայտարարություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ Տարածքային մարմինների հարկադիր կատարողի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.2-Ա/Հ/կ-3),   Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.3-Ա/Հ/կ-4) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների հարկադիր կատարողի պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

                                                                                                            

1. դիմում (դիմումի ձև),

2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,                    

3. երկու լուսանկար՝ 3x4 չափի,

4. ինքնակենսագրություն,

5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,

6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,

8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,

9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:

 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի
ապրիլի 22-ից 28-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի
հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 10:30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 163072 (մեկ հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տրվում է պարգևավճար և կոչմանը համապատասխան հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարողներին տրվում է  հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հանդիսանում են սոցիալական փաթեթի  շահառուներ:

 Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1, 2, 6, 7.

https://www.arlis.am/hy/acts/143723

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 15, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.

https://www.arlis.am/hy/acts/223549/latest 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 22, 23, 24, 25 հոդված 20, 27, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 225.1, 226, 228, 229, 243, 243.1, 253, 260, 279.

https://www.arlis.am/hy/acts/223634/latest

 «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20

https://arlis.am/hy/acts/218832/latest

 Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.

https://www.arlis.am/hy/acts/223288/latest

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 445, 446, 490, 507, 509, 510.

https://arlis.am/hy/acts/221619/latest

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 2065, 24421, 255, 283.

https://www.arlis.am/hy/acts/223923/latest

ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.

https://arlis.am/hy/acts/218943/latest

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ

https://www.arlis.am/hy/acts/210008

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/218956/latest

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/218830/latest

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4., մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ

https://arlis.am/hy/acts/163058

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13 (մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ՝ https://www.arlis.am/hy/acts/194274  ), 15, հոդված 3, 53, 62, 63.

https://arlis.am/hy/acts/220987/latest

Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 21, 22, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.

https://www.arlis.am/hy/acts/218978/latest

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենք, գլուխ 8, 81․․

https://www.arlis.am/hy/acts/178466/latest

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.

https://www.arlis.am/hy/acts/204205/latest

Հանրային ծառայության մասին օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33։

https://www.arlis.am/hy/acts/223914/latest

«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146-Ն որոշում.

https://www.arlis.am/hy/acts/218053/latest

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.

https://www.arlis.am/hy/acts/22878 

ՀՀ կառավարության 27112025թ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» թիվ 1709-Ն որոշում

https://www.arlis.am/hy/acts/217256/latest

Արդարադատության նախարարի 2025թ դեկտեմբերի 3-ի «Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը հաստատելու մասին» N 789-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/217522/latest

Արդարադատության նախարարի 2025թ դեկտեմբերի 3-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու և արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 795-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/217545/latest

Արդարադատության նախարարի 2018թ.  հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին»  N 346-Լ հրաման (փոփոխված 2024թ հունվարի 5-ի N 8-Լ հրամանով)

https://cesa.am/uploads/efaa0ff153aae43c97dad67e1a1708ab-%D5%80%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80%20%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B8%D5%B2%20%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112):