Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 1 ավագ հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.3-Ա/Ավ.հ/կ-7) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (դիմումի ձև),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3. երկու լուսանկար՝ 3x4 չափի,
4. ինքնակենսագրություն,
5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 22-ից 28-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 10:30, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 189.696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1, 2, 6, 7.
https://www.arlis.am/hy/acts/143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 15, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
https://www.arlis.am/hy/acts/223549/latest
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 22, 23, 24, 25 հոդված 20, 27, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 225.1, 226, 228, 229, 243, 243.1, 253, 260, 279.
https://www.arlis.am/hy/acts/223634/latest
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
https://arlis.am/hy/acts/218832/latest
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
https://www.arlis.am/hy/acts/223288/latest
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243, 265, 283, 435, 436, 437, 440, 441, 445, 446, 490, 507, 509, 510.
https://arlis.am/hy/acts/221619/latest
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206․5, 244․21, 255, 283.
https://www.arlis.am/hy/acts/223923/latest
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
https://arlis.am/hy/acts/218943/latest
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ․
https://www.arlis.am/hy/acts/210008
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/hy/acts/218956/latest
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/hy/acts/218830/latest
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4., մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ․
https://arlis.am/hy/acts/163058
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13 (մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ՝ https://www.arlis.am/hy/acts/194274 ), 15, հոդված 3, 53, 62, 63.
https://arlis.am/hy/acts/220987/latest
Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
https://www.arlis.am/hy/acts/218978/latest
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենք, գլուխ 8, 8․1․․
https://www.arlis.am/hy/acts/178466/latest
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
https://www.arlis.am/hy/acts/204205/latest
Հանրային ծառայության մասին օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33։
https://www.arlis.am/hy/acts/223914/latest
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146-Ն որոշում.
https://www.arlis.am/hy/acts/218053/latest
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» թիվ 245 որոշում.
https://www.arlis.am/hy/acts/22878
ՀՀ կառավարության 27․11․2025թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» թիվ 1709-Ն որոշում․
https://www.arlis.am/hy/acts/217256/latest
Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը հաստատելու մասին» N 789-Ն հրաման․
https://www.arlis.am/hy/acts/217522/latest
Արդարադատության նախարարի 2025թ․ դեկտեմբերի 3-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու և արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի N 378-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 795-Ն հրաման․
https://www.arlis.am/hy/acts/217545/latest
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման (փոփոխված 2024թ․հունվարի 5-ի N 8-Լ հրամանով)․
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112):