Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում ռուսերեն լեզվով թարգմանություններ կատարելու համար փորձագետ։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում ռուսերեն լեզվով թարգմանությունների կատարում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 3 (երեք) ամիս։
3․ Փորձագետի պարտականությունները՝
Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված նյութերի պատշաճ, գրագետ և ժամանակին թարգմանությունների կատարում ռուսերեն լեզվով։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2021 թվականի հունվարի 18-ը։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:
7․ Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
9․ Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
10․ Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
11․ Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://harkadir.am):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։