Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թարգմանիչ-փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում ռուսերեն լեզվով թարգմանություններ կատարելու համար փորձագետ։

1 Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում ռուսերեն լեզվով թարգմանությունների կատարում։

2 Փորձագետ ներգրավելու ժամկետը՝

          3 (երեք) ամիս։

 3․ Փորձագետի պարտականությունները՝

  • Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված նյութերի պատշաճ, արագ, մասնագիտական եզրույթների գրագետ թարգմանությունների կատարում ռուսերեն լեզվով,խմբագրում
  • պայմանագրով ստանձնած աշխատանքների բարեխիղճ կատարում,
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնների պահպանում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունների իրականացում։

4 Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  •  ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • ռուսերենի գերազանց իմացություն,
  • առնվազն 3 տարվա թարգմանչական փորձ,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն։

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն հայտարարության      հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ը։

6 Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:

 

7․ Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Դիմում՝ (ձևը կցվում է)
  • Հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • Ինքնակենսագրություն,
  • Երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

9․ Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

10․Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

11․ Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://cesa.am):

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։