Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի վերաբերյալ

Թափուր պաշտոնի անվանումը՝  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ:

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2004 թ. հունիսի  25-ի  № 926-Ն և 2015 թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված պահանջները։

Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման  բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ (010) 34-15-66)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝  ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ.  մայիսի  26ից   հունիսի 5-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-13:00։

Մրցույթը կանցկացվի 2020 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում։

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ