Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման և գործունեության կատարելագործման համար փորձագետ

 Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կատարելագործման համար աշխատանքների իրականացում։

2.Փորձագետ ներգրավելու ժամկետը՝  1 (մեկ) տարի։

3.Փորձագետի պարտականությունները

Ծառայության գործառութային փոփոխությունների հետ կապված միջոցառումների ծրագրերի և անհրաժեշտ իրավական փաստաթղթերի մշակում, Ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացում,

    • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և/կամ լրացումների իրականացման գործընթացում անհրաժեշտ նախագծերի և դրանց հետ կապված այլ փաստաթղթերի մշակում,
    • Ծառայության առջև դրված խնդիրների լուծում (ոլորտի բարեփոխման՝ այդ թվում արմատական, սկզբունքային), որն ի վերջո հանգեցնելու է պետական կառավարման մարմնի կողմից մատուցվող ծառայությունների որակի  և արդյունավետության բարձրացմանը,
    • Նախատեսվող փոփոխություններն իրականացնելու նպատակով անհրաժեշտ օրենսդրական նախագծերի վերաբերյալ հայեցակարգի մշակում՝ հիմք ընդունելով պետական և մասնավոր հատվածներում կիրառված տեսական և գործնական լավագույն փորձը,
    • Առանձին երկրների հարկադիր կատարման ծառայությունների իրավական կարգավորումների և Հայաստանի Հանրապետությունում դրանց ներդրման հնարավորության ուսումնասիրություն,
    • Հիմք ընդունելով Ծառայության լավագույն փորձը՝ օրենսդրական համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում,
    • Հարկադիր կատարման ոորտի բարեփոխման վերաբերյալ հայեցակարգի մշակում։

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

4.Փորձագետին ներկայացվող պահանջները՝

    • բարձրագույն իրավաբանական կրթություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
    • հանրային   ծառայության ոլորտում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
    • իրավական ակտերի մշակման կարողություն և փորձառություն,
    • օրենսդրության իմացություն,
    • հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուների իմացություն,
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
    • թիմում աշխատելու ունակություն,
    • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
    • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
    • բանակցություններ վարելու կարողություն։

5.Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

սույն հայտարարության հրապարկմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2020 թվականի օգոստոսի 27-ը։

6.Դիմումների ներկայացման վայրը, հեռախոսահամարը՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112) էլ.փոստ-kadrer@harkadi r.am:

7.Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8.Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկը՝

    • դիմում՝ (ձևը կցվում է),
    • հայտարարություն  (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
    • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
    • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
    • ինքնակենսագրություն,
    • երկու լուսանակար՝ 3,5 x 4,5 սմ չափսի,
    • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.Ընտրություն կատարելու եղանակն է՝  դիմում ներկայացրած քաղաքացիների  փաստաթղթերի  ուսումնասիրություն:

10.Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի  առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝    [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

11.Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://harkadir.am):

Դիմումներն  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 900-ից մինչև 1800-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00112):