Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

1 Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարգավիճակի և կատարողական վարույթի իրավական հիմքերի կատարելագործման, հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացման, կատարողական վարույթը կարգավորող և հարակից օրենսդրության բարեփոխման անհրաժեշտությամբ։

2 Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ երեք ամիս։

 3 Փորձագետի պարտականությունները՝

  • Ծառայության կարգավիճակի և կատարողական վարույթների իրավական հիմքերի կատարելագործման մասին հայեցակարգի մշակման,
  • Ծառայության քննարկմանը ներկայացվող այլ օրենսդրական նախագծերի, Ծառայությունում մշակվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու համար,
  • Ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացման, այդ թվում՝ անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման համար։

4 Փորձագետին ներկայացվող պահանջները՝   

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն իրավաբանական կրթություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
  • հանրային ծառայության ոլորտում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • իրավական ակտերի մշակման կարողություն և փորձառություն,
  • օրենսդրության իմացություն,
  • հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
  • բանակցություններ վարելու կարողություն։

 5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝

    Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2023 թվականի ապրիլի 5-ը։

  6 Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Դիմում՝(ձևը կցվում է)
  • Հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • Ինքնակենսագրություն,
  • Երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

 

  1. Ընտրություն կատարելու եղանակը դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունն է։

 

  1. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

 

  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http:/cesa.am):

 

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։