Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնտեսական բաժնին վերապահված գործունեության ոլորտում կոնկրետ գործառույթներ իրականացմամբ ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված։

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • իրականացնել Ծառայության վարչական շենքի և տարածքի ջրամատակարարման, էլ. էներգիայի համակարգի անխափան աշխատանքի իրականացմանը, վարչական շենքի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարմանը.,
  • իրականացնել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների անխափան գործունեության ապահովում,
  • իրականացնել հիմնական միջոցների և պաշարների գույքագրումը,
  • իրականացնել Ծառայության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների և հատուկ տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ապահովման համար տեխնիկական զննման, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, տեխնիկական անսարքությունների դեպքում դրանց վերացմանն ուղղված համապատասխան միջոցներ,
  • իրականացնում է առգրավված և հատուկ պահպանվող տարածքներում մեքենաների տեղափոխման ընթացքում անսարք վիճակում գտնվող տրանսպորտային միջոցների վերականգման աշխատանքները,
  • կատարել բաժնի պետի կողմից հանձնարարված աշխատանքները։

 

  1. Փորձագետին ներկայացվողպահանջները՝
  • Բարձրագույն կրթություն,
  • երկու տարվա աշխատանքային ստաժ,
  • հայերեն լեզվի իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի մարտի 23-ը ներառյալ։

  

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-428 (ներքին 00000), էլ․փոստ՝ [email protected]:  

 

  1. Չիթույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

  

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • Դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն(ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

 

  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):

 

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։