1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացմամբ, այն է՝ ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Անհրաժեշտ է ներգրավել համապատասխան փորձ ունեցող տեղեկատվական ոլորտի մասնագետի, ով կկարողանա նախատեսվող միջոցառումների համատեքստում կարճ ժամկետում ապահովել որակական շոշափելի փոփոխություններ։
Նախատեսվող փոփոխությունների նպատակն է թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների կազմակերպման արդյունավետության բարձրացումը։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 (մեկ) տարի։
3․ Փորձագետի պարտականությունները՝
Համակարգային ադմինիստրացիա՝
- Windows, Linux․ Mac os սերվերների տեղադրում, կոնֆիգուրացիա և մշտադիտարկում,
- Active Directory-ի կառավարում (օգտատերեր, խմբեր, քաղաքականություններ),
- ֆայլային, փոստային և այլ կորպորատիվ ծառայությունների կառավարում,
- վիրտուալ սերվերների կառավարում և օպտիմիզացում,
- Backup/restore գործընթացների կազմակերպում և վերահսկում,
- համակարգերի թարմացում և patch management։
Ցանցային ադմինիստրացիա՝
- Կորպորատիվ ցանցերի նախագծում, ներդրում և սպասարկում,
- TCP/IP, VLAN, VPN, NAT, Routing և Switching կոնֆիգուրացիա,
- ցանցային սարքավորումների (router, switch, access point) կառավարում,
- անխափան ինտերնետ կապի ապահովում,
- ցանցային խնդիրների ախտորոշում և արագ լուծում,
- մոնիտորինգ և տրաֆիկի վերլուծություն։
ՏՏ անվտանգություն՝
- Firewall-ների տեղադրում և կառավարում,
- IDS/IPS համակարգերի ներդրում և վերահսկում,
- Endpoint security լուծումների կիրառում,
- անվտանգության քաղաքականությունների մշակում և իրականացում,
- մուտքի վերահսկում (access control) և տվյալների պաշտպանություն,
- Vulnerability scanning և risk assessment,
- անվտանգության միջադեպերի հայտնաբերում և արձագանք։
Ամպային և ժամանակակից տեխնոլոգիաներ՝
- Cloud միջավայրերի (AWS, Azure, Google Cloud) հետ աշխատանք,
- Hybrid infrastructure-ի կազմակերպում,
- Container տեխնոլոգիաների (Docker, Kubernetes,․․․) հիմունքներ,
- DevOps գործիքների օգտագործում (CI/CD pipeline-ներ)։
Ծրագրավորում և ավտոմատացում՝
- Սկրիպտավորում՝ Python, Bash, PowerShell և այլն,
- ադմինիստրատիվ գործընթացների ավտոմատացում,
- API-ների օգտագործում և ինտեգրում,
- տվյալների մշակման հիմունքներ։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Օպերացիոն համակարգերի խորացված իմացություն (Windows, Linux, Mac Os),
- ցանցային պրոտոկոլների և ճարտարապետության լավ ըմբռնում,
- ՏՏ անվտանգության սկզբունքների խորացված իմացություն,
- տեխնիկական փաստաթղթերի կարդալու և կազմելու կարողություն,
- Troubleshooting և problem-solving բարձր հմտություններ,
- ժամանակի կառավարման և բազմաֆունկցիոնալ աշխատանքի կարողություն,
- պատասխանատվություն և կարգապահություն,
- վերլուծական մտածողություն,
- արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
- ինքնակրթվելու և նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն։
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի հունիսի 16-ը ներառյալ։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41Ա, հեռախոս՝ 060-71-34-28։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- երկու լուսանկար՝ 3,5x4,5 սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։
- 9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։