Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ընդհանուր բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Բաժնի կողմից ստացվող փաստաթղթերի մեծաքանակ ներհոսքով պայմանավորված, պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ, գործընթացը ժամանակին և պատշաճ կազմակերպելու նպատակով։

 

 

1 Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այսուհետ՝ Ծառայություն Ընդհանուր բաժնում անհրաժեշտ է փորձագետ՝ բաժնի կողմից ստացվող փաստաթղթերի մեծաքանակ ներհոսքով պայմանավորված, պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ, գործընթացն ժամանակին և պատշաճ կազմակերպելու նպատակով։

2 Փորձագետ ներգրավելու ժամկետը՝

          3 ( երեք ) ամիս։

 

3 Փորձագետի պարտականությունները՝

  • իրականացնել բաժնի կողմից ստացված  փաստաթղթերի մուտքագրում, բաշխում ըստ ստորաբաժանումների, ըստ անհրաժեշտության ելքագրում, նամակների ծրարավորում,
  • մասնակցել փաստաթղթերի պահպանման, հաշվառման, արխիվացման գործընթացին։

 

4 Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • բարձրագույն կրթություն,
  • համապատասխան օրենսդրության իմացություն,
  • հայերենի իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։

 

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի մայիսի 13-ը ներառյալ։

 

6 Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝  (060) 713-486 (ներքին՝ 00292):

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

  • Դիմում՝ (ձևը կցվում է),
  • Հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • Ինքնակենսագրություն,
  • Երկու լուսանկար՝ 3,5x4,5 սմ չափսի,
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

 

  • 9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

 

10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):

 

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։