Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այսուհետ՝ Ծառայություն թեժ գծի հաստատված կարճ համարներին ուղղված հեռախոսազանգերի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված Քաղաքացիների սպասարկման բաժնում անհրաժեշտ է փորձագետ 6 ամիս ժամկետով։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այսուհետ՝ Ծառայություն թեժ գծի հաստատված կարճ համարներին ուղղված հեռախոսազանգերի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ Քաղաքացիների սպասարկման բաժնում անհրաժեշտ է փորձագետ։ Կատարողական վարույթներով առգրավման ենթակա գումարի մնացորդի, պահանջատերերի մասին, վարույթի հարուցման և այլ ժամկետների մասին, քաղաքացու զանգը փոխանցել վարույթն իրականացնող համապատասխան ստորաբաժանում և կապ հաստատել հարկադիր կատարողի հետ՝ նրան ներկայացնելով հայտնաբերված խնդիրները։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը՝
6 (վեց) ամիս։
3․ Փորձագետի պարտականությունները՝
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի մայիսի 22-ը ներառյալ։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ (060) 713-579 (ներքին՝ 00030):
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։