1․Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) իրավաբանական բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ։
Մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է դարձել 2015թ․ հունիսի 5-ին։ Միությունը կոչված է համախմբելու տարբերի երկրների հարկադիր կատարման գործառույթ իրականացնող պետական և մասնավոր կառույցներին, վեր հանելու վերջիններիս լավագույն փորձը, նպաստելու միջազգային համագործակցության խորացման գործընթացին։
Միության և այլ գործընկերների հետ ընթացիկ համագործակցությունը, ըստ Բաժնի Կանոնադրության կազմակերպվում է Բաժնի կողմից, ուստի փորձագետի ներգրավման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ վերջինս պետք է մասնակցի միջազգային համագործակցության հետ կապված աշխատանքներին, կազմակերպի տարբեր միջազգային փաստաթղթերի նախագծեր և իրականացնի քննարկվող գործառույթի հետ կապված բաժնի պետի հանձնարարականները։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
Իրավաբանական բաժնի կանոնադրությամբ Բաժնին վերապահված գործառույթների ու խնդիրների իրականացմանն օժանդակություն, միջազգային գործընկերների հետ համագործակցության ապահովում, միջազգային բնույթի փաստաթղթերի նախագծերի կազմում։
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի հուլիսի 28-ը ներառյալ։
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․ փոստ՝ [email protected]:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փաստաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
9․ Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։