Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) իրավաբանական բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ։
Մասնավորապես, Բաժնի գործառույթներին վերաբերվող փաստաթղթերի ստացման, համապատասխան բազաներում գրանցման և Բաժնի պետի մակագրմանը տրամադրելու աշխատանքների իրականացման, պետական մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների նախագծերի կազմման, լիազորագրերի կազմման գործընթացն իրականացնելու, Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հարկավոր է ներգրավել փորձագետ։
Ծառայության մասնակցությամբ դատական գործերի և իրավական ապահովման ոլորտում արդյունավետ համակարգում, դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա Ծառայության գործունեության կատարելագործմանը ուղղված առաջարկների ներկայացում։
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2025 թվականի դեկտեմբերի 16-ը ներառյալ։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:
7․ Չիթույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։