Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ֆինանսական բաժնում երկու փորձագետ ներգրավելու վերաբերյալ
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Աշխատանքային գործընթացի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի իրականացման համար, ծավալների կտրուկ ավելացմամբ կատարողական վարույթների վարման էլեկտրոնային վարույթների միասնական Z-flow համակարգում պահանջվող գրանցումներն իրականացնելու և դեպոզիտ հաշիվների վարման առցանց համակարգչային/էլեկտրոնային/ ծրագրերով բռնագանձված գումարների մուտքագրումը, խմբագրումը, ելքագրումը, պահանջվող գրանցումներն իրականացնելու նպատակով Ֆինանսական բաժնում անհրաժեշտ են 2 փորձագետներ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը՝
6 ( վեց ) ամիս։
3․ Փորձագետի պարտականությունները՝
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ (060) 713-429 (ներքին՝ 00132):
7․Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
Ինքնակենսագրություն,
Երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,
Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։