Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնում ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների վերածելու համար փորձագետ։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 7 (յոթ) ամիս։
3․ Փորձագետի պարտականությունները՝
Ծառայության ֆինանսական բաժնում Ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների վերածել։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2021 թվականի մայիսի 21-ը։
6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:
7․ Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։