Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

1 Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնում կոնկրետ հանձնարարականներ իրականացման՝ ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների վերածելու համար  անհրաժեշտ է փորձագետ։ 

 

2 Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 (մեկ) տարի։

 

3 Փորձագետի պարտականությունները՝

1. 2026թ. կատարված աշխատանքների ստուգում ՀԾ հաշվապահ 7 (հանրային հատված) համակարգում `

  • ստացված հաշիվների ստուգում ըստ ՀՀՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտի,
  • պահեստի մուտքի օրդեր,
  • հիմնական միջոցներ։

    2.  2026թ. կատարված ծախսերի ստուգում ըստ ՀՀՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտի՝

  • պահեստի ելք,
  • հիմնական միջոցների դուրսգրում,
  • հիմնական միջոցների մաշվածություն,
  • աշխատավարձի հաշվարկ,
  • այլ ծախսերի արտացոլում:

3.  2026թ. ստացված եկամուտների ստուգում ըստ ՀՀՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտի,

4.  2026թ. դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի արտացոլում ըստ ՀՀՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտի,

5.   2026թ. ֆինանսական հաշվետվությունների ձևավորում՝

  • ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն,
  • ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն,
  • զուտ ակտիվներում փոփոխությունների մասին հաշվետվություն,
  • դրամական հոսքերի մասին հաշվետվություն,
  • պահանջված այլ հաշվետվությունների ձևավորում ՀԾ հաշվապահ 7 (հանրային հատված) համակարգով:
  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել
    ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։  

 

4 Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն՝ ֆինանսների ոլորտում,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
  • բանակցություններ վարելու կարողություն,
  • կառավարչական հմտություններ,
  • կոնֆլիկտների կառավարում,
  • փոփոխությունների կառավարում,
  • ժամանակի կառավարում։

 

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2026 թվականի մայիսի 7-ը ներառյալ։

6 Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը՝

ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝  (060) 713-429 (ներքին՝ 00132):

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8 Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 դիմում՝ (ձևը կցվում է),

հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

ինքնակենսագրություն,

երկու լուսանկար՝ 3,5x4,5 սմ չափսի,

անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

 

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

 

10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։