Loading...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

  1. Ծրագրովնախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի իրականացմամբ։

Մասնավորապես, Ծառայության կողմից ներկայացվող կատարողական թերթերի պարզաբանման դիմումների, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու, Գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությամբ առանձին կատարողական գործողությունների իրականացման, կատարման ենթակա ակտը Ծառայության հաշվին կատարելու դեպքում՝ կատարողական գործողությունների ծախսի բռնագանձման ուղղված գործողությունների և Բաժնի այլ գործառույթների կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված  հարկավոր է ներգրավել փորձագետ։

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:
  2. Փորձագետի պարտականությունները՝

 Ծառայության մասնակցությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված անշարժ գույքի առուվաճառքի հաշվառումը, Բաժնին վերաբերող փաստաթղթերի մուտքագրման իրականացումը, ելքագրումը, փաստաթղթերի պահպանման, հաշվառման, գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև Բաժնի փաստաթղթաշրջանառությանն առնչվող այլ գործառույթների իրականացումը, Գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությամբ առանձին կատարողական գործողությունների իրականացման գործընթացքում ներգրավվածությունը։

 

  1. Փորձագետին ներկայացվողպահանջները՝
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • օրենսդրության իմացություն,
  • հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
  • բանակցություններ վարելու կարողություն։

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2025 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ։

  

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:  

 

  1. Չիթույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

  

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն(ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

 

  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):

 

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝  հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։