- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) առանձին կատարողական գործողությունների իրականացման բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ծրագրերի իրականացմամբ։
Մասնավորապես, աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով հարկադիր պարապուրդի և (կամ) աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման գումարի վճարման վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում վճարման ենթակա գումարի, դրամական այլ պահանջների բավարարման հաշվարկներ կատարելու, ինչպես նաև Ծառայության և մասնավորապես Բաժնի առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ և եզրակացություններ տրամադրելու՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի», այլ իրավական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։ Իրականացում է ծառայության խնդիրների լուծման շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, Ծառայության գլխավոր քարտուղարի և Բաժնի պետի առանձին հանձնարարություններով աշխատանքներ։
- Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 (մեկ ) տարի ժամկետով:
- Փորձագետի պարտականությունները՝
Ծառայությունում հարուցված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով հարկադիր պարապուրդի և (կամ) աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով վճարման ենթակա գումարների հաշվարկների իրականացման ժամկետների էական նվազեցում, դրանց առնչվող կատարողական գործողությունների իրականացման գործընթացներում ներգրավվածություն և դրա ուսումնասիրության հիման վրա Ծառայության գործունեության կատարելագործմանը ուղղված առաջարկների ներկայացում։
- Փորձագետին ներկայացվողպահանջները՝
- Բարձրագույն կրթություն,
- օրենսդրության իմացություն,
- հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
- առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։
5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ։
- Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112), էլ․փոստ՝ [email protected]:
- Չիթույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
- Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն(ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
- Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
- Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։