- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացման համար։
- Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 6 (վեց) ամիս։
- Փորձագետի պարտականությունները՝
- Իրականացնել բաժնի պետի կողմից տրված հանձնարությունները,
- մասնակցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքներին Տեղեկատվական հարթակում,
- իրականացնել Ծառայության քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքները՝ համաձայն 20.10.2011թ. ՀՀ կառավարության 1510-Ն որոշման,
- իրականացնել Տեղեկատվական հարթակում հրամանների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրման աշխատանքներ։
- Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության ոլորտում առնվազն հինգ տարվա ստաժ կամ առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իրավական ակտերի մշակման կարողություն և փորձառություն,
- օրենսդրության իմացություն,
- հայերեն լեզվի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ ։
- Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 Ա, հեռախոս՝ (060) 713-420 (ներքին՝ 00112):
- Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
- Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։
- Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
- Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
- Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (https://cesa.am/):
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112):