Loading...

Բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Կազմակերպիչ, հասցե՝ ք․Երևան, Հալաբյան 41ա շենք)  հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված վտարման կատարողական գործողությունների ընթացքում պարտապանների գույքի բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:

Վտարման կատարողական գործողություններն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:

Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության Քաղաքացիների սպասարկման  բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 26.01․2026թ, ժամը 10:00-ն :

Մրցույթի հաղթող կճանաչվեն մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային  առաջարկ ներկայացրած մասնակիցները:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: