Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Գործարկվել է Ծառայության նոր կայքը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում գործարկվել է Ծառայության նոր կայքը։

Ժամանակակից դիզայնի, ճկունության և վիզուալ գործիքների մատչելիության շնորհիվ կայքի այցելուները կարող են մեկ պատուհանի սկզբունքով ոչ միայն տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, այլ նաև օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից, էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման համակարգերից, ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ։

Տեղեկատվության հասանելիությանը զուգահեռ արդի տեխնոլոգիական լուծումներով մշակված հատուկ թվային գործիքների օգնությամբ հաշված րոպեների ընթացքում մեկ միասնական հարթակով կարելի է ուղարկել դիմում, բողոք, հարցում և, օրենքով թույլատրելի դեպքերում, վարույթին առնչվող անհրաժեշտ այլ փաստաթղթեր։

Կարևորելով հանրային հաշվետվողականությունը՝ ստեղծվել է թափանցիկության հարթակ, որտեղ հասանելի է Ծառայության գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը։

Շուտով կգործի կայքի  «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո, հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ: Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է` հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։

Կայքի մոբայլ տարբերակը Վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։

Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում։

#Եղի՛ր_իրազեկ

Գործարկվել է Ծառայության նոր կայքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում գործարկվել է Ծառայության նոր կայքը։ Ժամանակակից դիզայնի, ճկունության և վիզուալ գործիքների մատչելիության շնորհիվ կայքի այցելուները կարող են մեկ պատուհանի սկզբունքով ոչ միայն տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, այլ նաև օգտվել Ծառայությանը դիմելու առցանց […]
5 1 5 3
+374 60 713435