Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Հաղորդագրություններ

Էլեկտրոնային աճուրդի խափանման պատճառով կանցկացվի կրկնաճուրդ

Տեղեկացնում ենք, որ 22.02.2021 թվականին ժամը 12:58-ից 13:14-ն ընկած ժամանակահատվածում հարկադիր էլեկտրոնային աճուրդի կայքը համակարգի խափանման պատճառով եղել է անհասանելի, որի արդյունքում աճուրդի մասնակիցների համար անհնար է դարձել էլեկտրոնային աճուրդին մասնակցելը և գնային առաջարկներ կատարելը: Հաշվի առնելով հանգամանքը, որ կայքի խափանման հետևանքով որոշ ժամանակ անհնար է եղել  «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածով սահմանված […]

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Հայոց բանակի տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի նվիրյալ զինվորնե՛ր, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Երրորդ հանրապետության ձևավորման, անկախ պետականության կայացման ճանապարհին մեր բանակը ամենամեծ ձեռքբերումն է՝ որպես հայ ժողովրդի ինքնության գոյության շարունակականությունն ապահովող երաշխավոր: Այս տարիների ընթացքում մեր բանակն ու մեր զինվորը մշտապես ապացուցել են իրենց ուժը, անկոտրում ոգին։ Մեր հերոս տղաներից շատերն ընկան հերոսաբար՝ […]

Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։ Քննարկվել են Հարկադիր կատարումն […]

Գործարկվել է Ծառայության նոր կայքը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում գործարկվել է Ծառայության նոր կայքը։ Ժամանակակից դիզայնի, ճկունության և վիզուալ գործիքների մատչելիության շնորհիվ կայքի այցելուները կարող են մեկ պատուհանի սկզբունքով ոչ միայն տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, այլ նաև օգտվել Ծառայությանը դիմելու առցանց […]

Սերգեյ Մեղրյանի ուղերձը Ամանորի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցնե՛ր, Ավարտվում է 2020 թվականը, որը լի էր մարտահրավերներով՝ մի կողմից ամբողջ աշխարհին պատուհասած  համավարակը, մյուս կողմից մեր ժողովրդի համար անդառնալի կորուստները։ Տարին ամփոփում ենք ծանր զգացողություններով, քանզի մեզ հետ չեն շատ հարազատ մարդիկ, շատ հայորդիներ, ովքեր նենգ թշնամու հրահրած պատերազմում հերոսացան հանուն հայրենիքի, հանուն մեր ապրելու […]

ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի մարզային բաժին: Ծառայության ղեկավար կազմը Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերգեյ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ծառայության Ապարանի նստավայրում, ապա Աշտարակի մարզային բաժնում` տեղում ծանոթանալով շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը։ Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանը կարևորել է հարկադիր կատարողների կողմից օրենքով սահմանված իրենց […]

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ամփոփել է կառուցվածքային ստորաբաժանումների 2020 թվականի գործունեությունը

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն։ Ամփոփվել են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2020 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները, քննարկվել՝ 2021 թվականին նախատեսվող համալիր ծրագրերը։ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց բաժինների կողմից ընթացիկ տարում իրականացված միջոցառումները և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է […]

Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը(այսուհետ՝ Հայեցակարգ), որում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հնարավորությունը, հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրմամբ լուծման ենթակա առանձին խնդիրները, ուրվագծվում են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր […]

Աշխատանքային այց՝ Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ղեկավար կազմի հետ հերթական մարզային աշխատանքային այցն է կատարել Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ՝ տեղում ծանոթանալու բաժինների աշխատանքների կազմակերպմանը, գույքագրելու առկա խնդիրները։ Վանաձորում, ապա Իջևանում մարզային բաժինների և բաժանմունքների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների […]

Հարգանքի տուրք՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և աշխատակիցները Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակն անմահացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի առաջ։

+374 60 713435