Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Իրազեկում

Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

Հարգելի’ քաղաքացիներ, կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Հորդորում ենք․ խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց, բոլոր վճարումներն իրականացնել բացառապես TelCell, EasyPay, IDram, MobiDram վճարահաշվարկային տերմինալների, E-Payments, ARCa վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով, դիմումները, բողոքները, հարցումները և […]

Ուշադրություն

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպանման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-13:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում:

Ծառայության փոփոխված հեռախոսահամարների վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են: Այսուհետ գործող հեռախոսահամարների 060 կոդին հաջորդող եռանիշ 570-ի փոխարեն անհրաժեշտ է հավաքել 713։ Ծառայության հեռախոսահամարների նորացված ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի վերաբերյալ

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ՝ կասեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ։ Կասեցումը չի վերաբերում Հարկադիր կատարման ծառայության կողմից էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ www.ajurd.am կայքով կազմակերպվող  հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացին։ Հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ հարկադիր կատարողը […]

+374 60 713435