
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով ձևավորել է #Քո_Արգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ:
Այսուհետ օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․
-
- կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
- կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
- անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
- բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը,
- աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
- բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
- հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։
#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։
Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։