
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործում է «Թեժ գիծ»՝ 060 713-435 հեռախոսահամարով, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։
Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:
Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
-
- պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
- արգելանքներին առնչվող հարցերով կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ,
- դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

Ծառայության Թեժ գծին հնարավոր է միանալ նաև անմիջապես կայքի ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով։