Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Արագ սպասարկման գրասենյակ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արագ սպասարկման գրասենյակի միջոցով ապահովվում է Ծառայության վարչական շենք այցելած քաղաքացիների արագ և մատչելի սպասարկումը։

Ծառայությունների մատուցման մեկ պատուհանի սկզբունքով գործող արագ սպասարկման գրասենյակը դյուրացրել է քաղաքացու և Ծառայության միջև առավել մատչելի, հասանելի, թափանցիկ և արդյունավետ հաղորդակցության ապահովումը։

Ծառայության շահառուներն արագ սպասարկման գրասենյակի միջոցով կարող են․ տեղեկություն ստանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, տեղում կատարել վճարումներ, փոխանցել թղթային դիմումներ ու գրություններ, ստանալ խորհրդատվություն, կապ հաստատել Ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ։

Սպասարկման որակի բարձրացման և քաղաքացիների կուտակումները բացառելու նպատակով սպասարկման գրասենյակին կից գործում է #Քո_Արգելանքը  արագ արձագանքման հատուկ խումբը, որի օգնությամբ օրենքով թույլատրելի դեպքերում, առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու, կարելի է ամբողջական տեղեկատվություն ստանալ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել առանձին խնդիրներ։

Քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկման համար հասանելի է նաև առցանց հերթագրման հավելվածը։ Այն կարելի է ներբեռնել iOS և Android համակարգերի միջոցով և Ծառայություն այցելելիս նախապես հերթագրվել հարմար աշխատանքային օրը և ժամին։

+374 60 713435