
Ծննդյան վայրը և ամսաթիվը՝ Երևան, 09.02.1976թ.
Կրթություն
1982-1992թթ. Երևանի թիվ 150 միջնակարգ ռուսական դպրոց
1992-1997թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ
1997-2000թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Մասնագիտությունը՝ ԺԲ.00.03 – «Մասնավոր իրավունք»
Ուսումնասիրության հիմնական ոլորտը՝ Քաղաքացիական իրավունք, առևտրային իրավունք,միջազգային մասնավոր իրավունք, քաղաքացիական դատավարություն
Ատենախոսության թեման՝ «Լիզինգի քաղաքացիաիրավական կարգավորումը»
Շնորհվել է իրավ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան (25.05.2000 թ.)
Վերապատրաստման ծրագրեր
1999թ. Միջազգային առևտրային իրավունք (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
2000թ. Առևտրային վեճերի լուծումը Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
Գիտակամ կոչում
2006թ.-ից Դոցենտ, մասնագիտությունը՝ «Իրավագիտություն»
Աշխատանքային գործունեություն
1999-2000թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
1999-2004թթ. ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր
2000-2006թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2006-2007թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2007-2018թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2002-2007թթ. «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)
2002-2007թթ. «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)
2003-2004թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)
2014-2018թթ. Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)
2012-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը
2016-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, ապա նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը
2015-2019թթ. Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում
2018-2019թթ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
2018թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
16.03.2020թ. Վարչապետի թիվ 354 – Ա հրամանով նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող
Գիտական հետազոտությունների շրջանակ
Դատական իշխանություն և դատարանակազմություն
Քաղաքացիական և վարչական դատավարություն
Քաղաքացիական իրավունք
Մասնագիտական անդամակցություն
1998թ.-ից ՀՀ իրավաբանների միության անդամ
2015թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1957, կասեցված է)
2005-2018թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2015-2018թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ
Պետական պարգևներ
2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
Հրատարակումներ
50-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ
Աշխատությունների ցանկը տե՜ս http://ysu.am/faculties/hy/Law/section/staff/person/Sergey-Meghryan
Լեզուների իմացություն
հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (iTEP-High Intermediate Level)
Համակարգչի իմացություն
գերազանց
Ընտանեկան դրություն
ամուսնացած, երկու դուստր
Քաղաքական չեզոքություն
որևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել, չի մասնակցում կամ հարում