Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Ծառայությունը հայտարարում է մրցույթ Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝  Ծառայության Արագածոտնի մարզային բաժնում 1 հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (դիմումի ձև),
  2. անձնագիր, սոցիալական քարտ  և նույնականացման քարտ՝ պատճեններով,
  3. ամուսնության վկայական՝ պատճենով,
  4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող
    ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  7. բուժզննման տեղեկանքներ,
  8. 2 լուսանկար՝ 3.5 X 4.5 չափսի,
  9. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի փետրվարի 19-ից մարտի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 16:00-ն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝  ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 129 634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134784

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000

ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.6, 255, 283.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847

ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535

«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

«Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524։

«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523

ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին»  N 808-Ն որոշում.

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886

Արդարադատության նախարարի 2018թ.  հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին»  N 346-Լ հրաման։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝  ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

+374 60 713435