Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Հայոց բանակի տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի նվիրյալ զինվորնե՛ր,

Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Երրորդ հանրապետության ձևավորման, անկախ պետականության կայացման ճանապարհին մեր բանակը ամենամեծ ձեռքբերումն է՝ որպես հայ ժողովրդի ինքնության գոյության շարունակականությունն ապահովող երաշխավոր:

Այս տարիների ընթացքում մեր բանակն ու մեր զինվորը մշտապես ապացուցել են իրենց ուժը, անկոտրում ոգին։ Մեր հերոս տղաներից շատերն ընկան հերոսաբար՝ հանուն հայ ժողովրդի գոյության, հանուն վաղվա ապրելու իրավունքի։

Այսօր մեր Հայոց բանակի վերարժևորման, հայ զինվորի գործած սխրանքի, հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայության, գիտակցված անձնազոհության, հանուն ապրող կյանքերի սեփական կյանքն անձնվիրաբար զոհած հայորդիների առջև խոնարհումի և երախտագիտության օր է։ Խոնարհում, որ օրացուցային պատկանելություն չունի։

Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին,

Քաջարի հայրոդիներ ծնած ու դաստիարակած ծնողներին,

Հավերժ փառք Հայոց բանակին

Սերգեյ Մեղրյան

Գլխավոր հարկադիր կատարող

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Հայոց բանակի տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի նվիրյալ զինվորնե՛ր, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Երրորդ հանրապետության ձևավորման, անկախ պետականության կայացման ճանապարհին մեր բանակը ամենամեծ ձեռքբերումն է՝ որպես հայ ժողովրդի ինքնության գոյության շարունակականությունն ապահովող երաշխավոր: Այս տարիների ընթացքում մեր բանակն ու մեր զինվորը մշտապես ապացուցել են իրենց ուժը, անկոտրում ոգին։ Մեր հերոս տղաներից շատերն ընկան հերոսաբար՝ […]
5 1 5 4
+374 60 713435