Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Սերգեյ Մեղրյանի ուղերձը Ամանորի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցնե՛ր,

Ավարտվում է 2020 թվականը, որը լի էր մարտահրավերներով՝ մի կողմից ամբողջ աշխարհին պատուհասած  համավարակը, մյուս կողմից մեր ժողովրդի համար անդառնալի կորուստները։

Տարին ամփոփում ենք ծանր զգացողություններով, քանզի մեզ հետ չեն շատ հարազատ մարդիկ, շատ հայորդիներ, ովքեր նենգ թշնամու հրահրած պատերազմում հերոսացան հանուն հայրենիքի, հանուն մեր ապրելու և մեր գոյությունը փաստելու իրավունքի։

Անասելի ցավալի է այն գիտակցումը, որ շատ հայ օջախներում գալիք Ամանորներն այլևս առաջվանը չեն լինելու․ մեր հերոսների ֆիզիկական բացակայությունը երբեք չի լցվելու։ Հայ ժողովուրդը շատ փորձությունների է ենթարկվել, անելանելի իրավիճակներում հայտնվել, բայց մեր ազգային միասնականության շնորհիվ կրկին ապացուցել է այս երկրագնդի վրա իր անժխտելի գոյությունը, ամուր կանգնելով ոտքերի վրա՝ առաջ է շարժվել։ Հուսով եմ՝ ոչ մի հանգամանք այսուհետ ևս չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին ու միասնականությունը։

2021 թվական մեզնից յուրաքանչյուրը մուտք է գործում հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև խոնարհումով և խոստմամբ, որ առաջիկա տարում մեր անելիքները շատ են, և այդ ճանապարհին մեզնից յուրաքանչյուրն իր առաքելությունը պիտի լավագույնս անի՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքով դուրս բերելու մեր երկիրը դժվարին այս իրավիճակից:

Թող գալիք 2021 թվականն ուժ տա բոլորիս՝ հաղթահարելու այդ խնդիրները, վերահաստատելու մեր ազգային միասնականությունը, թող այս Նոր տարին խաղաղություն ու առողջություն բերի յուրաքանչյուր հայի ընտանիքում։ Աստված պահապան Ձեր ընտանիքներին և սահմանին կանգնած մեր զինվորներին։

Սերգեյ Մեղրյան

Գլխավոր հարկադիր կատարող

Սերգեյ Մեղրյանի ուղերձը Ամանորի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցնե՛ր, Ավարտվում է 2020 թվականը, որը լի էր մարտահրավերներով՝ մի կողմից ամբողջ աշխարհին պատուհասած  համավարակը, մյուս կողմից մեր ժողովրդի համար անդառնալի կորուստները։ Տարին ամփոփում ենք ծանր զգացողություններով, քանզի մեզ հետ չեն շատ հարազատ մարդիկ, շատ հայորդիներ, ովքեր նենգ թշնամու հրահրած պատերազմում հերոսացան հանուն հայրենիքի, հանուն մեր ապրելու […]
5 1 5 2
+374 60 713435