Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի մարզային բաժին:

Ծառայության ղեկավար կազմը Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերգեյ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ծառայության Ապարանի նստավայրում, ապա Աշտարակի մարզային բաժնում` տեղում ծանոթանալով շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը։

Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանը կարևորել է հարկադիր կատարողների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում կատարողական գործողությունների պատճաշ իրականացումը։ Առանձնահատուկ շեշտվել է Ծառայության շահառուների համար առաջնահերթ համարվող հարցերին հրատապ լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել նաև բաժնի կադրային ապահովվածության խնդիրներին։

Արագածոտնի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել կատարողական  վարույթներին, ինչպես նաև բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Ծառայության բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով աշխատանքային հանդիպման ավարտին Սերգեյ Մեղրյանի կողմից տրվել են հատուկ հանձնարարականներ՝ Ծառայության 2021 թվականի  գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի մարզային բաժին: Ծառայության ղեկավար կազմը Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերգեյ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ծառայության Ապարանի նստավայրում, ապա Աշտարակի մարզային բաժնում` տեղում ծանոթանալով շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը։ Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանը կարևորել է հարկադիր կատարողների կողմից օրենքով սահմանված իրենց […]
5 1 5 3
+374 60 713435