Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը(այսուհետ՝ Հայեցակարգ), որում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հնարավորությունը, հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրմամբ լուծման ենթակա առանձին խնդիրները, ուրվագծվում են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախադրյալներ։

Հայեցակարգի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման համակարգի գործունեության արդյունավետության և հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարողականության ցուցանիշի բարձրացման հրատապ անհրաժեշտությամբ, քանի որ 2015-2019 թվականների ընթացքում դիտարկվել է ծառայության ծանրաբեռնվածության աճ՝ 64․3 տոկոսով, իսկ Ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի և փաստացի բռնագանձված գումարի հարաբերակցությունը կազմել է միջինում 11․48 տոկոս։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ամբողջությամբ կամ մասամբ ներդրումը հնարավորություն կտա․

  • բարձրացնել հարկադիր կատարման ընդհանուր համակարգի, ինչպես նաև առանձին հարկադիր կատարողների գործունեության արդյունավետությունը․
  • մասնավոր համակարգի առավել բարձր և կայուն եկամտաբերության շնորհիվ ապահովել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի ներգրավումը․
  • նվազեցնել պետական բյուջեից հարկադիր կատարման պետական համակարգին հատկացվող ռեսուրսները․
  • կատարողական վարույթում ճկուն մեթոդների կիրառման շնորհիվ էականորեն նվազեցնել պահանջատիրոջ, պարտապանի և պետության՝ ի դեմս հարկադիր կատարողի միջև լարվածությունը և կոնֆլիկտայնությունը, կհանգեցնի հարկադիր կատարման համակարգի նկատմամբ քաղաքական, տնտեսական և սոցիալական լարվածության նվազմանը․
  • խթանել պարտապանի կողմից պարտավորությունը կամովին և օպերատիվ կերպով կատարելը, ինչը մի կողմից հնարավորություն կտա հասնել դատական ակտի վերջնական նպատակի իրագործմանը, մյուս կողմից՝ կնվազեցնի քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին պետության միջամտությունը․
  • դատական ակտերի հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հասնելու նաև հասարակության աչքում դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։

Հարկ է նշել, որ հարկադիր կատարման մասնավոր համակարգն աշխարհում լայնորեն տարածված է և գործում է, օրինակ, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Նիդեռլանդներում, Սլովենիայում, Սլովակիայում, Մոլդովայում, Էստոնիայում, Լիտվայում, Կոսովոյում, Վրաստանում և մի շարք այլ երկրներում, իսկ հարկադիր կատարման խառը համակարգ է գործում, օրինակ, Բելգիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում։ Ուշագրավ է, որ հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հարցը ներկայումս ակտիվորեն քննարկվում է նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման նախաձեռնությունը ողջունել է և բարեփոխումների իրականացմանն իր գործուն աջակցությունն ունենալու պատրաստակամություն է ստանձնել նաև Դատական կատարողների միջազգային միությունը։

Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրումն ամենևին չի նշանակում հարկադիր կատարման ապահովման հարցում պետության պատասխանատվության բացառում։ Անկախ հարկադիր կատարման գործառույթը մասնավոր սուբյեկտներին վերապահելուց՝ Հայեցակարգով առաջարկվող լուծումների շրջանակում պետությունը շարունակելու է պատասխանատվություն կրել կատարողական վարույթի իրավաչափության և պատշաճության, ինչպես նաև հարկադիր կատարման ընթացքում շահագրգիռ անձանց պատճառված վնասի հատուցման համար։

Հաշվի առնելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի երաշխավորման համատեքստում դատական ակտի կատարման փուլի կարևորագույն նշանակությունը՝ խնդրում ենք շահագրգիռ բոլոր անձանց և մարմիններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայեցակարգի հանրային քննարկմանը և աջակցել Հայեցակարգին առնչվող բոլոր հնարավոր հարցադրումների վերհանմանը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնում Հայեցակարգի հանրային քննարկումն իրականացնել նաև հանդիպումների միջոցով։

Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը(այսուհետ՝ Հայեցակարգ), որում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հնարավորությունը, հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրմամբ լուծման ենթակա առանձին խնդիրները, ուրվագծվում են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր […]
5 1 5 7
+374 60 713435